Աղասի Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում այսպիսի հայտարարություն է տարածել.
«Այսօր` իմ ծննդյան օրը, որը համընկնում է մայրության և գեղեցկության տոնի հետ, կարծես թէ կրկնակի տոն պետք է լինի ընտանիքիս ու հատկապես մորս համար, բայց ցավոք …
Հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղից չեմ կարողանում միայնակ ելք գտնել:
Մեկ տարի առաջ մայրիկիս շտապ օգնության մեքենայով սրտամկանի սուր ցավով (ինֆարկտով) տեղափոխեցինք ԵրՊԲՀ Համալսարաական թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկը ստուգելուց հետո դուրս եկավ հիվանդասենյակից և ասեց, որ ես ընդամենը 10 րոպե ժամանակ ունեմ, այսինքն կամ վճարում եմ, կամ հիվանդին, այսինքն մայրիկիս, հետ եք տանում տուն: Իհարկե այլ ելք չկար, անգամ մտածելու մասին խոսք չկար: Խնդրանքներիցս հետո համաձայնեցին իմ ստորագրությամբ մայրիկիս վիրահատել: Մի կերպ 400000 դրամ վճարեցի, մնացած 635000 դրամն առ այսօր չեմ կարողացել վճարել: Հիմա էլ խեղճ 77 տարեկան մամայիս դատի են տվել:
Երբեք չեմ շահարկել, բայց այսօր ստիպված եմ նշելու, որ մայրս այն կինն էր, որն աչքն անգամ չթարթեց, երբ ես լինելով նրա միակ տղան, մեկնեցի ռազմաճակատ: Պարգևատրվել եմ ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով»:
«Դե ես չեմ մեղադրում ոչ ոքի, ուղղակի չեմ կարող վճարել այս պահին...Ցավն այն է, որ մայրիկիս են դատի տվել»,-քիչ առաջ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց նա:
Աղասին անհանգստանում է նաև որդու ճակատագրով, ով գտնվում է սահմանամերձ գոտում` կատարելով իր քաղաքացիական և զինվորական պարտքը. «Գիտեք մտածելու բան քիչ կա՞, տղաս սահմանամերձ գոտում, իսկ ես այս վիճակում»:
«Հիմա ես խորհրդի ու օգնության կարիք ունեմ: Ինչպե՞ս վարվեմ նման դեպքում, ինչ խորհուրդ կտաք »,-իր հայտարարության մեջ հասարակությանն է դիմում հուսահատ Աղասին`խնդրելով նրանց և «կառավարության» օգնությունը:
Սա Աղասի Կարապետյանի հեռախոսահամարն է` 094 41 83 10
Նրան օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարներին.
ՎՏԲ Հայաստան Բանկ
16044035470400 AMD
16044035470401 USD
16044035470402 EUR
16044035470403 RUB
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ